Թուրքիայի Այդըն նահանգի Նազիլլի քաղաքում զբոսայգու կառուցման աշխատանքների ժամանակ ապրիլի 22-ին հայտնաբերվել են 18րդ դարի երկու արձանագիր տապանաքարեր:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտաշխատող Րաֆֆի Քորթոշյանը։
«Մշակութային եղեռնը շարունակվում է. յուրացված հայոց գերեզմանոցի տեղում՝ թուրքական ոստիկանական դպրոց, ապա քաղաքային այգի:
Թուրքիայի Նազիլլի քաղաքի նախկին ոստիկանական դպրոցի տարածքում իրականացված քաղաքային այգու կառուցման աշխատանքների ժամանակ, ապրիլի 22-ին, հայտնաբերվել են 18 դարի երկու արձանագիր տապանաքարեր: Տապանաքարերում հիշատակվում են Հայաստանի Տաշտուն և Կարպի գյուղերը»,- գրել է Քորթոշյանը։
Գիտաշխատողը նշել է, որ «Նազիլլի Հավատիս» թերթի լրագրող Մեհմեդ Ալի Ջինթոսունի հրապարակած լուսանկարներում հնարավոր է ընթերցել հետևյալ արձանագրությունները.