կարևոր
1939 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-25 22:45

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերն՝ ըստ օրերի

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերն՝ ըստ օրերի

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերն՝ ըստ օրերի։

Ըստ որի՝ մարտ ամսին կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ամենացածր ցուցանիշը գրանցվել է մարտի 1-ին՝ 1 դեպք, ամենաբարձր ցուցանիշը՝ մարտի 29-ին՝ 58 դեպք։

Ապրիլի 1-25-ը ներառյալ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ամենացածր ցուցանիշը գրանցվել է ապրիլի 5-ին՝ 11 դեպք, ամենաբարձրը՝ ապրիլի 1-ին՝ 92 դեպք։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1677-ի:

Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 28 է, ընդհանուր առողջացածներինը՝ 803, փաստացի բուժվողներինը՝ 846:

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 17․342 քաղաքացի: