Վիվա-ՄՏՍ-ը վերանայել է սոցիալական ուղղվածության ծրագրերի ցանկը: Ընկերությունը 500 սմարթֆոն է նվիրաբերել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի դրանք տրամադրվեն բոլոր մարզերի այն դպրոցներին, որտեղ սովորում են ծրագրի շահառու դարձած աշակերտները:
Թիրախային խմբում են միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, երկու եւ ավելի դպրոցականներ ունեցող ընտանիքները: ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ը հասանելի է դարձրել բազմաթիվ գործիքներ՝ կրթական առցանց հարթակներ ու բջջային հավելվածներ:
Ընկերությունն այժմ աջակցում է հերթական տեխնիկական սարքերի տրամադրման ծրագրին: Սմարթֆոնների բաշխման գործընթացն արդեն մեկնարկել է:
Ալիսա Մելքոնյանի անդրադարձը։