16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Թենիսի ԱՄՆ բաց առաջնության մրցավայրը կարող է փոփոխվել:
Այս մասին գրում է Marca-ն: US Open-ն անցկացվում է Նյու Յորք քաղաքում, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիան, այն կարող է տեղափոխվել Կալիֆորնիայի նահանգի Ինդիան Ուելս քաղաք: ԱՄՆ բաց առաջնությունը նախատեսված է անցկացնել օգոստոսի 24-ից սեպտեմբերի 13-ը:
Ավելի վաղ` թենիսի Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարերից Ռոլան Գարոսը` Ֆրանսիայի բաց առաջնությունը, կրկին կհետաձգվի: Ռոլան Գարոսը կարող է հետաձգվել ևս մեկ շաբաթով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ի սկզբանե այն պետք է անցկացվեր մայիսի 25-ից հունիսի 7-ը, սակայն հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը:
Այժմ այն կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 4-ին: