20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է 813-մարդ։ Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից մահացել է 20 319 մարդ։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Դա տեղի է ունեցել գրեթե վեց շաբաթ անց, երբ գիտական հարցերով խորհրդական Պատրիկ Վելանսը մարտի 17-ին հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացության ցուցանիշը կհաջողվի 20.000-ից ցածր պահել:
Ապրիլի 25-ի դրությամբ երկրի տարածքում 640.752 թեստավորում է անցկացվել, որից 28.760-ը՝ վերջին մեկ օրում:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 148.377 դեպք է արձանագրվել, որոնցից 127.714-ն ակտիվ վարակակիրներ են: