Կորոնավիրուսային համավարակի այս շրջանում դեռևս ապացուցված չէ, որ նախկինում վարակված և ապաքինված մարդկանց մոտ չի կարող վարակը երկրորդ անգամ գրանցվել։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այս մասին գրում է Guardian պարբերականը։
ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ առայժմ բավարար տվյալներ չկան այն մասին, որ վարակումից հետո մարդկանց արյան պլազմայում ձևավորվող հակամարմինները կարող են կանխել նոր վարակումը։ ԱՀԿ փորձագետները խորհուրդ են տալիս զգոնությունը չթուլացնել՝ կարծելով, թե կրկնակի վարակումներ հնարավոր չեն։