կարևոր
1083 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-04-25 19:45

Հրապարակվել է Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների ցանկը, որում նաև հայազգի բուժաշխատողներ կան

Հրապարակվել է Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների ցանկը, որում նաև հայազգի բուժաշխատողներ կան

Հրապարակվել է Ռուսաստանում կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ զոհված բուժաշխատողների ցուցակը։

Ինչպես հայտնում է РИА Новости-ին, «Հիշողության ցուցակում» 28 անուն կա՝ բժիշկների, բուժքույրերի, սանիտարական մասնագետների, լաբորանտների եւ այլն։

Ցանկում ներառվել են նաև հայազգի բուժաշխատողների անունները՝ 69-ամյա համաճարակաբան Արփիկ Աշոտի Ասատրյանը (Մոսկվա) և 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիի Դավթյանը (Սանկտ Պետերբուրգ)։

Հեղինակները նշում են, որ ցուցակում ընդգրկված են նաև նրանք, ովքեր վարակվել են ոչ աշխատավայրում և ունեցել են այլ հիվանդություններ։ Նրանց խոսքով՝ նպատակը այն է, որ պահպանվի մահացած բուժաշխատողների հիշատակը։