12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հրապարակվել է Ռուսաստանում կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ զոհված բուժաշխատողների ցուցակը։
Ինչպես հայտնում է РИА Новости-ին, «Հիշողության ցուցակում» 28 անուն կա՝ բժիշկների, բուժքույրերի, սանիտարական մասնագետների, լաբորանտների եւ այլն։
Ցանկում ներառվել են նաև հայազգի բուժաշխատողների անունները՝ 69-ամյա համաճարակաբան Արփիկ Աշոտի Ասատրյանը (Մոսկվա) և 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիի Դավթյանը (Սանկտ Պետերբուրգ)։
Հեղինակները նշում են, որ ցուցակում ընդգրկված են նաև նրանք, ովքեր վարակվել են ոչ աշխատավայրում և ունեցել են այլ հիվանդություններ։ Նրանց խոսքով՝ նպատակը այն է, որ պահպանվի մահացած բուժաշխատողների հիշատակը։