կարևոր
1991 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-25 19:35

ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկն այսօր անցավ սննդի մատակարարման նոր կարգին

ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկն այսօր անցավ սննդի մատակարարման նոր կարգին

ՊԲ-ում անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացի շրջանակում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված, մարտական հերթապահություն տանող զորամասերից մեկում ապրիլի 25-ին տեղի է ունեցել հերթական ճաշարանի բացման արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջից։

Պաշտպանության բանակում նոր, ժամանակակից պահանջներին համահունչ ճաշարանների ներդրման գործընթացը շարունակական է և առաջիկայում կներառի այլ զորամասեր ևս: