կարևոր
2105 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-25 19:04

Սպիտակ քաղաքում անհայտ անձը կտրող-ծակող գործիքով հարվածել ու վնասվածքներ է պատճառել երկու քաղաքացու

Սպիտակ քաղաքում անհայտ անձը կտրող-ծակող գործիքով հարվածել ու վնասվածքներ է պատճառել երկու քաղաքացու

Ապրիլի 24-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան հրապարակի մոտ վիճաբանություն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձը ձեռքերով և կտրող-ծակող գործիքով հարվածել ու վնասվածքներ է պատճառել երկու քաղաքացու:

Սպիտակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ տուժածների հետ վիճաբանել և մարմնական վնասվածքներ է պատճառել Սպիտակի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 03.00-ին ներկայացել է ոստիկանության Սպիտակի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ինքն է դանակահարել քաղաքացիներին:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: