կարևոր
2005 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-25 18:38

«Արսենալ»-ը կվաճառի Օբամեյանգի տրանսֆերը պանդեմիայի պատճառով

«Արսենալ»-ը կվաճառի Օբամեյանգի տրանսֆերը պանդեմիայի պատճառով

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը կվաճառի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը:

Այս մասին է The Telegraph-ը: «Արսենալ»-ը պարտադրված է վաճառել Օբամեյանգի տրանսֆերը, քանի որ ֆինանսական խնդիրներ ունի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: «Զինագործները» նպատակ ունեն առավել ցածր գնով վաճառել հարձակվողին, քան հաջորդ տարի անվճար բաց թողնել ֆուտբոլիստին, քանի որ լրանում է նրա պայմանագրի ժամկետը:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվողն ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» կամ էլ «Չելսի»:

Այս մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 32 հանդիպման, խփել 20 գնդակ: Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: