կարևոր
1516 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-25 18:06

Բռնցքամարտիկ Բաչկովը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո սկսել է մարզումները

Բռնցքամարտիկ Բաչկովը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո սկսել է մարզումները

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո վերսկսել է անհատական մարզումները:

«Ինձ ավելի շատ ճնշում էր ոչ այնքան վարակակիր լինելու փաստը, այլ՝ ինչ-որ մեկին վարակելու ներշնչանքը։ Լինելով հոգեբանորեն հավասարակշռված անձնավորություն՝ կարողացա տիրապետել ներշնչանքը։ Հուրախություն բոլորիս՝ չէի վարակել ընտանիքիս անդամներից ոչ մեկին։ Չէի վարակել նաև նրանց, ում հետ շփվել էի Լոնդոնում։ Այսօր ես ինձ շատ լավ եմ զգում, անցել եմ բնականոն կյանքի, սկսել եմ անհատական մարզումներս»,- ասել է բռնցքամարտիկը: Բաչկովը հորդորել է բոլորին մնալ տանը և լավ սնվել:

Ավելի վաղ` ապրիլի 11-ին, հայտնի էր դարձել, որ Հովաննես Բաչկովը, ով Լոնդոնից վերադարձից հետո վարակվել էր կորոնավիրուսով, արդեն իսկ ապաքինվել է: