24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի օգնությամբ, Կոմիտաս 60/2 հասցեից մի քանի բեռնատար տարիներով կուտակված կենցաղային աղբ է հեռացրել: Այս մասին հայտնում են ՀՈԱԿ-ից հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Աղբանոցի վերածված տարածքին մոտ ոչ միայն բնակելի շենքեր են, այլև գործում է մեծ առևտրի կենտրոն, որտեղից էլ աղբը հավաքվում է տեղանքում: Տարածքի մաքրման պատասխանատուն առևտրի կենտրոնն է: Սակայն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանի որոշմամբ նման շատ տարածքներ են բարեկարգվել՝ չլինելով ՀՈԱԿ-ի գործառույթների տիրույթում: Արդյունքում՝ ոչ միայն վերադարձվել են մայրաքաղաքի կանաչ տարածքներն ու թթվածինը, այլև բարեկարգմամբ հնարավորություն է ստեղծվել երբեմնի անխնամ վայրերում նոր կանաչապատ և ծաղկած տարածքներ ունենալու»,- նշված թ հաղորդագրության մեջ: