կարևոր
2136 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-25 15:53

ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու համար եղանակային պայմանները նշանակություն չունեն

ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու համար եղանակային պայմանները նշանակություն չունեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ COVID-19-ով կարելի է վարակվել անկախ արևային և շոգ եղանակից։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»։

Նա բացատրել է, որ վիրուսը գտնվում է թոքերում, որտեղ արևային լույս մուտք չի գործում, որը կարող է սպանել մանրէները։

Վույնովիչը հավելել է, որ խուսափել վարակվելուց կարելի է վերահսկելով ձեռքերի մաքրությունն ու բացառելով լորձաթաղանթի հետ շփումը։

«Վիրուսից պաշտպանվելու համար պետք է հաճախ և լավ լվանալ ձեռքերը և չդիպչել քթին, բերանին և աչքերին»,- ասել է նա: