23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում և Երևան քաղաքի Հրազդանի կիրճում իրականացրած հերթական ստուգայցի արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են 14 հատ կախովի ձկնորսական ցանց («էկրաններ»)։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից:
ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք՝ առգրավվել է երկփողանի որսորդական հրացան։ Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։
Ստուգայցերը շարունակվում են։