կարևոր
2158 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-25 15:20

«Աերոֆլոտ»-ի մեկ օդաչու և 5 ուղեկցորդուհի վարակվել են կորոնավիրուսով

«Աերոֆլոտ»-ի մեկ օդաչու և 5 ուղեկցորդուհի վարակվել են կորոնավիրուսով

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության 1 օդաչու և 5 ուղեկցորդուհի հիվանդացել են կորոնավիրուսով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Սավելյևին։

«Աերոֆլոտ»-ում աշխատում է 8,6 հազար ուղեկցորդ և ուղեկցորդուհի, ինչպես նաև 2,7 հազար օդաչու։ Մեզ մոտ հիվանդացել է 5 ուղեկցորդուհի, նրանցից 4-ն արդեն դուրս են գրվել, մեկն էլ տնային պայմաններում է բուժում ստանում»,- հայտնել է Սավելյևը։

Ավիաընկերության ղեկավարն էլ նշել է, որ օդաչուներից վարակվել է միայն մեկը։ Նա աշխատանքի ժամանակ չի հիվանդացել, նա արձակուրդում է եղել՝ Թայլանդում, այժմ էլ բուժումը տանն է ստանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում կորոնավիրուս է հաստատվել 2,6 մլն մարդու մոտ, ավելի քան 181 հազարը մահացել է։