կարևոր
1782 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-25 14:45

Լեհաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 11 հազարը

Լեհաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 11 հազարը

Լեհաստանում COVID-19-ով կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 067-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Լեհաստանի առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ համաճարակից մահացել է 499 մարդ:

Ներկայում Լեհաստանը մտցրել է համաճարակային ռեժիմ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: 2821 մարդ հոսպիտալացվել է, 87 հազարը կարանտինում է: Ապաքինվել է 2126 մարդ: