24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Շիրակի մարզի Արթիկ համայնքում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը։ Բնակչի մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Այս պահին վարակակիրն ունի երկկողմանի թոքաբորբ»։ Այս մասին Yerkir Media.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արթիկի համայնքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Տաթևիկ Չարչյանը։
«Վարակվածը մոտ 60 տարեկան տղամարդ է, տաքսու վարորդ է, ով դեպի Մարալիկ ուղևորափոխադրումներ է իրականացրել և ամենայն հավանականությամբ հենց այնտեղ էլ վարակվել է»,- նշել է Չարչյանը:
Մեզ հետ զրույցում նա նաև մանրամասնել է, որ վարորդի ընտանիքը բազմանդամ է, վարակակրի հարսն էլ հղի է: Ընտանիքի մյուս անդամների մոտ ճշտվում է վարակի առկայությունը. նրանք կթեստավորվեն:
«Համայնքապետարանը տեղեկություն չունի թե վարակակիրը որ հիվանդանոցում է գտնվում այժմ։ Աշխատանքներ են տարվում վարակակրի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ»,-նշել է Տաթևիկ Չարչյանը։