կարևոր
2287 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-25 14:27

Ապրիլի 27-ից ոստիկանությունը կսկսի կատարել տրանսպորտային միջոցների գրանցում

Ապրիլի 27-ից ոստիկանությունը կսկսի կատարել տրանսպորտային միջոցների գրանցում

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի ապրիլի 27-ից սկսած` նախնական գրանցմամբ կիրականացվեն հետևյալ գործողությունները.

1․ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (ավտոսրահների) կողմից վաճառված տրանսպորտային միջոցների գրանցում (հաշվառում), գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում,

2․ տրանսպորտային միջոցների խոտանում,

3․ ուժը կորցրած կամ ժամկետը լրացած վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխանակում, ժամանակավոր (թղթից) վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխարեն պլաստիկ քարտի տեսքի վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի հատկացում։

Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։