կարևոր
1805 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-25 13:21

Մոսկվայում կորոնավիրուսից բուժված հիվանդների թիվը գերազանցել է 3 հազարը. ТАСС

Մոսկվայում կորոնավիրուսից բուժված հիվանդների թիվը գերազանցել է 3 հազարը. ТАСС

Մոսկվայում բուժվել է կորոնավիրուսով հիվանդ ևս 312 մարդ: Բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 3047: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով  ՌԴ մայրաքաղաքի սոցիալական զարգացման գծով քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովաի տարածած հայտարարությանը:

Այսպիսով, Մոսկվայում ռեկորդ է սահմանվել մեկ օրում դուրս գրված մարդկանց թվաքանակով: Նախորդը սահմանվել էր ապրիլի 24-ին. դուրս էր գրվել 287 հիվանդ:

Մոսկվայի քաղաքապետի տեղակալը կոչ է արել չզբաղվել ինքնաբուժմամբ:

Հիվանդի բուժումից հետո բժիշկները հատուկ ուսումնասիրություններ են անցկացնում՝ հաստատելու մարդու մոտ հիվանդության բացակայությունը: Դուրս գրվելուց հետո բոլոր հիվանդները, ովքեր պետք է մնան հսկողության տակ, ստանում են համապատասխան ցուցումներ: