կարևոր
1256 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-25 12:48

Հրաժարական է տվել կորոնավիրուսով վարակված հարյուրավոր ոստիկանների մասին հայտնած Պերուի ՆԳՆ ղեկավարը

Հրաժարական է տվել կորոնավիրուսով վարակված հարյուրավոր ոստիկանների մասին հայտնած Պերուի ՆԳՆ ղեկավարը

Պերուայի նախագահ Մարտին Վիսկարան կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի բուռն շրջանում պաշտոնից հեռացրել է ներքին գործերի նախարար Կառլոս Մորանային, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:

Նախօրեին Մորանը հայտարարել էր, որ Պերուում մոտ 1.2 հազար իրավապահ է վարակվել COVID-19-ով: Սակայն երկրի վարչապետ Վիսենտե Սեբալյոսը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն առ այն, որ ՆԳ նախարարի հրաժարականը կապված է ոստիկանության ծառայողների համար սանիտարական սարքավորումների մատակարարման շուրջ կոռուպցիոն սխեմայի հետաքննության հետ:

«Նախարար Մորանը անձնական պատճառներով է հրաժարական տվել: Նա ղեկավարում էր նախարարությունը 2018-ի հոկտեմբերից, եւ մենք հարգում ենք նրա որոշումը»,- հայտարարել է վարչապետը: