01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Նիդերլանդների արքայական ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել չեղարկել առաջնության մյուս հատվածը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նիդերլանդների 2019/20 թվականի մրցաշրջանը հաղթող չի ունենա: Բարձրագույն խմբից ոչ մի ակումբ դուրս չի մնա, իսկ եվրագավաթներին ակումբները կմասնակցեն առաջնությունում մինչև դադարը զբաղեցրած տեղերը հաշվի առնելով:
Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր 25-րդ տուրում: Առաջատարը «Այաքս»-ն էր, երկրորդ տեղում ԱԶ-ն, իսկ եռյակը եզրափակում էր «Ֆեյենորդ»-ը: