կարևոր
1344 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-25 11:52

Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել

Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում են Արթիկի համայնքապետարանից:

«Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը հայտնում է, որ Արթիկ համայնքում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 1 դեպք։ Մեր համաքաղաքացու մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը։

Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար եւս մեկ անգամ խնդրում եւ կոչ ենք անում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները։

Կեղծ եւ չստուգված լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետեւել պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ: