27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ապրիլի 24-ին՝ ժամը 16:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի փողոցներից մեկում սողանքի հետևանքով ճանապարհի որոշ հատված անանցանելի է. վնասվել է ջրագիծը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արտավան գյուղի «Աղքյենդ» կոչվող թաղամասի 17-րդ փողոցի ճամփեզրյա հատվածում տեղի է ունեցել սողանք (10 մ երկարությամբ, 10 մ լայնությամբ և 5 մ խորությամբ). ճանապարհին առկա են նաև բազմաթիվ ճաքեր:
Սողանքը վտանգ է ներկայացնում ճանապարհից 7 մ հեռավորության վրա գտնվող չբնակեցված տներից մեկին:
Փրկարարները սահմանազատել են ճանապարհի նշված հատվածը: