01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Մոսկվայում, որտեղ գործում է քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմը, կտրուկ նվազել է հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածությունը։ Մետրոն, գրեթե, դատարկվել է։
Մոսկվայում բնակիչների համար լիակատար մեկուսացման ռեժիմը գործում է մարտի վերջից։
Տրանսպորտից կարող են օգտվել բուժհաստատություն այցելող մարդիկ, եւ նրանք, ովքեր շարունակում են աշխատել:
Երթևեկությունը մետրոյով նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է գրեթե 80 տոկոսով:
Ապրիլի 22-ից մայրաքաղաքում տրանսպորտով կարելի է երթևեկել միայն սոցիալական քարտերով։
Ռեժիմը խախտողներին սպառնում է 5 հազար ռուբլի տուգանք։
Տուգանքը կարող է առաջադրվել տրանսպորտում սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար:
Ուղեւորները, ովքեր ստիպված են օգտվել մետրոյից եւ ավտոբուսներից, պետք է հիշեն սանիտարական անվտանգության միջոցառումների մասին: