կարևոր
3483 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-25 00:11

Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել ապրիլի 24-ի կապակցությամբ և բոլորին խնդրել է դիտել «Ցեղասպանության թոռները» տեսահոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկյան ռեալիթի շոուի  աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Twitter- ի և Instagram-ի իր էջերում տեղադրել է գրառումներ և լուսանկարներ:

«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», – գրել է Քիմը:

Աստղը որոշել է բաժանորդների հետ կիսել անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ`«Ցեղասպանության թոռները», որը ստեղծվել է երաժիշտներ Արամ Բաժակյանի, Ալան Սեմերջյանի և նկարիչ Գևորգ Մուրադի կողմից:

«Ֆիլմի բոլոր ստեղծողները ցեղասպանությունը վերապրածների թոռներ են: Դիտեք այս ֆիլմը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի», – գրել է Քիմը:

Նաև ամերիկահայ հեռուստաաստղը հրապարակել է 2015-ին և 2019-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունների իր լուսանկարները: