814 դիտում, 2020.04.25 17:00

WhatsApp-ի տեսազանգերում փոփոխություններ են արվել

WhatsApp-ի տեսազանգերում փոփոխություններ են արվել

WhatsApp մեսենջերի հեղինակները կրկնապատկել են աուդիո և վիդեոզանգերի ժամանակ մասնակիցների առավելագույն քանակը: 

Եթե նախկինում միաժամանակ աուդիո կամ վիդեոզանգերին կարող էր մասնակցել 4 մարդ, ապա այժմ այդ թիվը հասել է 8-ի:

Նոր սահմանաչափը դեռևս հասանելի է միայն iOS և Android օպերացիոն համակարգերում առկա մեսենջերի տեստային տարբերակում:

Աուդիո և վիդեոզանգի ընթացքում մասնակիցներին ավելացնելու գործընթացը մնացել է նույնը. անհրաժեշտ է նոր խմբային զանգ ստեղծելու կոճակը սեղմել, ապա ընտրել ձևաչափը (աուդիո կամ վիդեո) և ավելացնել օգտատերերին: