կարևոր
1457 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 23:57

Քաղաքն այս պահին վարակման օջախ չի հանդիսանում, քիչ թվով վարակակիրներ կան. Էջմիածնի քաղաքապետ

Քաղաքն այս պահին վարակման օջախ չի հանդիսանում, քիչ թվով վարակակիրներ կան. Էջմիածնի քաղաքապետ

Էջմիածին քաղաքն այս պահին վարակման օջախ չի հանդիսանում, քիչ թվով վարակակիրներ կան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Վարակման դեպքեր մեկ կամ երկու դեպք է լինում, հստակ թիվ դժվար է նշել։ Օր ենք ունենում, որ վարակման դեպք չենք ունենում, օր է լինում ունենում ենք 4-ից 5 դեպք, ոչ ավելի։ Քաղաքն այս պահին վարակման օջախ չի հանդիսանում եւ քիչ թվով վարակակիրներ։ Ինտենսիվ աշխատանքները վարակի տարածման օրերին էին իրականացվում. թե փողոցների ախտահանում, թե մայթերի ախտահանում։ Հիմա ախտահանվում են այն տարածքները, որտեղից ունենում ենք մեկուսացված կամ հաստատված դեպք։ Մանավանդ այս եղանակին քաղաքում այդպիսի միջոցառումներ չեն իրականցվում»,-ասել է Գասպարյանը։

Քաղաքապետը հայտնել է, որ Էջմիածնում կա մեկ հյուրանոց, որը վերածվել է մեկուսացման վայրի. «Այդտեղ մեկուսացվում են եւ՛ հարակից գյուղերի եւ՛ քաղաքի բնակիչները»։