Հանրապետության տարածքում ապրիլի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ։ Լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Երևանում ապրիլի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Գիշերը կդիտվի +6, ցերեկը՝ +13, երեկոյան՝ +10 աստիճան տաքություն։