կարևոր
1275 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 22:58

Ուղերձներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ օրվա առիթով նոր հայտարարությամբ, բայց գրեթե ամբողջությամբ կրկնելով նախորդ տարվա ուղերձը եւ Հայոց ցեղասպանության համար գործածելով «Մեծ Եղեռն» ձեւակերպումը։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է Թրամփի այս քայլը։

«Հայոց ցեղասպանության ժխտումը Անկարայի կողմից վերահսկվող քաղաքականություն է, որը պարտադրվում է Ամերիկային եւ աջակցություն ստանում նախագահ Թրամփի կողմից: Եվս մեկ անգամ նախագահ Թրամփը կրկնել է Բարաք Օբամայի եւ նրա նախորդների վիրավորական հայտարարությունը»,- նշել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ի դեպ, հայտարարություններով ու նամակներով հանդես են եկել նաեւ աշխարհի շատ ղեկավարներ։

Հայտարարություններն ու ցավակցական ուղերձները՝ մեկ տեսանյութում: