կարևոր
2537 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-24 21:30

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն գրավոր հայտարարությունից հետո հանդես է եկել նաեւ տեսաուղերձով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն գրավոր հայտարարությունից հետո հանդես է եկել նաեւ տեսաուղերձով, որտեղ խոսվում է Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի մասին։ Թրյուդոն նաև ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության սուրբ Նահատակներին։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ թվիթերի իր էջում նա գրել էր․ «Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին։ Այս հանդիսավոր օրը մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապահով զգալ իրեն խտրականությունից և հետապնդումներից՝ անկախ նրանից, թե ով է նա, որտեղից է և ինչին է հավատում»։