կարևոր
1571 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 21:02

Նրանք կյանքի գնով բարձրաձայնեցին Հայոց ցեղասպանության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը 1970-ականներին ուղղորդվեց նաեւ այդ շրջանում աշխարհին հատուկ նոր միջոցներով։ Հայ երիտասարդներն ըմբոստացան սեփական ժողովրդի մեծագույն ողբերգության նկատմամբ համաշխարհային հանրության անտարբերության դեմ: Նրանք հոգնել էին հոդվածներով, վկայություններով ու քայլարշավներով պայքարից։ Նրանցից էին Լիսբոնի տղաները:

1983 թվականի հուլիսի 23-ին նրանք սեփական կյանքի գնով բարձրաձայնեցին Հայոց ցեղասպանության ուրացման մասին: Բեյրութի ազգային գերեզմանատան այն մասը, ուր ամփոփված են Լիսաբոնում նահատակված հինգ հայ երիտասարդների ածխացած մարմինները, արդեն ավելի քան երեսուն տարի ուխտատեղի է դարձել հազարավորների համար։

Մանրամասները՝ Թամարա Գասպարյանի տեսանյութում: