կարևոր
1185 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 20:58

Զոհրաբ Մնացականյանը ցեղասպանության անպատժելիության պարագայում նոր ոճիրի իրագործման վտանգ է տեսնում

Զոհրաբ Մնացականյանը ցեղասպանության անպատժելիության պարագայում նոր ոճիրի իրագործման վտանգ է տեսնում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցեղասպանության անպատժելիության պարագայում նոր ոճիրի իրագործման վտանգ է տեսնում։ Այս մասին Մնացականյանն ասաց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի շրջանակում տեղի ունեցած զրույցում։

«Անպատժելիությունը բերում է նրան, որ պոտենցիալ ցեղասպանը ենթադրում է, որ կարող է անպատիժ մնալ»,- ասաց Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանը զրույցի ընթացքում նշեց, որ ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է արդեն 22 տարի։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։