23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայ-թուրքական սահմանին՝ պատմական Անիին շատ մոտ, տեղադրվել է եռագույն դրոշն ու խաչքար: 21 մետր բարձրության վրա տեղադրված դրոշն ունի 10 մետր երկարություն և 5 մետր լայնք: Տեղադրված խաչքարն օծվել է:
Խորհրդանշական արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Դրոշը Հայաստանում տեղադրված ամենամեծ դրոշներից է, որը շատ հստակ է երևում սահմանից այն կողմ: «Անշուշտ, շատ հուզիչ ու խորհրդանշական էր: Դրոշը վեր է խոյացել անմիջապես Անի մայրաքաղաքի դիմաց ու խորհրդանշական ՝ ապրիլի 24-ին, որն իր մեջ ամփոփում է կարևոր մի միտք՝ եղել ենք, կանք ու կլինենք։ Իսկ սահմաններն ու սահմանային բնակավայրերը պետք է հայի շնչով լցվեն և առավել ամուր լինեն»,-իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների աջակցության շնորհիվ։