կարևոր
1179 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-24 20:05

Գյումրու Յոթ վերրք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով, մյուս եկեղեցականների թեստի արդյունքները բացասական են եղել. Միքայել Սրբազան

Գյումրու Յոթ վերրք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով, մյուս եկեղեցականների թեստի արդյունքները բացասական են եղել. Միքայել Սրբազան

Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: 

«Այլ վարակվածներ բարեբախտաբար չկան: Թեստավորվել է շուրջ 25 մարդ, երեկ երեկոյան բոլորի թեստերի պատասխանները բացասական են եղել: Մինչև մայիսի մեկը, սակայն գտնվելու ենք ինքնամեկուսացման մեջ»,- ասել է Սրբազանը:

Նա նաև տեղեկացրել է, որ եկեղեցին գործում է: «Երեկ Յոթ վերքի զանգերը չեն ղողանջել, քանի որ մոմավաճառը վարակվել էր և մնացած բոլոր աշխատողներն արդեն ինքնամեկուսացման և մեկուսացման հրահանգի մեջ էին, չնայած այդ ժամանակ արդեն հայտնի էին թեստերի պատասխանները, մենք նպատակահարմար համարեցինք, որ Յոթ վերքը դուրս մնա այդ ընդհանուր ծրագրից և չխախտեցինք ինքնամեկուսացման վիճակը»,- նշել է նա: