30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
2020թ. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի հիշատակի արարողությունները Ֆրանսիայում անցկացվում են մեկուսացման բացառիկ պայմաններում՝ Ֆրանսիայում հայտարարված սանիտարական արտակարգ դրության պատճառով: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Ապրիլի 24-ին Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որին մասնակցեցին Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը:
Նույն օրը ոչ բազմամարդ հիշատակի արարողություններ են կազմակերպվել Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում: Հեռահար կարգով՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարեդարձին նվիրված՝ հարյուրավոր ուղերձներ են հղել Ֆրանսիայի քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ և սենատորներ, հայ ժողովրդի բազմաթիվ բարեկամներ։