կարևոր
2265 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 19:21

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Թրամփի՝ ապրիլ 24-յան ուղերձը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Թրամփի՝ ապրիլ 24-յան ուղերձը

Թրամփը ուժեղացնում է Թուրքիայի վերահսկողությունը Հայոց ցեղասպանության հարցում Սպիտակ տան քաղաքականության նկատմամբ:

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության՝ անցած տարվա գրեթե միաձայն ճանաչումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է իր նախագահության առաջին ժամկետն ավարտին հասցնել մեկուսացած և միայնակ՝ որպես ոճրագործության` ԱՄՆ պատշաճ հիշատակության դեմ Անկարայի  գործողությունների վերջին կատարողը: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հայտարարության  մեջ, որով դատապարտվում է Թրամփի հայտարարությունը:

«Չորս անընդմեջ տարիներ նախագահ Թրամփը ապրիլքսանչորսյան հայտարարությամբ ձախողել է պատշաճորեն դատապարտել օսմանյան թուրքերի կողմից միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, սիրիացիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ իրականացված «Ցեղասպանությունը», թեև խոստացել էր պաշտպանել հետապնդումների ենթարկված քրիստոնյաների և այլ խմբերի շահերը»:

Հայոց ցեղասպանության ժխտումը Անկարայի կողմից վերահսկվող քաղաքականություն է, որը պարտադրվում է Ամերիկային և աջակցություն ստանում նախագահ Թրամփի կողմից: Եվս մեկ անգամ նախագահ Թրամփը կրկնել է Բարաք Օբամայի և նրա նախորդների վիրավորական հայտարարությունը»,- նշել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Այսօր, մենք միանում ենք համաշխարհային հասարակությանը, հարգելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: 1915 թվականից սկսած մեծ թվով հայեր են սպանվել և արտաքսվել Օսմանյան կայսրությունից: Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում նրանց հիշատակին: Ամեն տարի այս օրը նշմարում ենք հայ և ամերիկայի ժողովրդի անքակտելի կապը:

Մենք ականատես ենք լինում հայերի հզոր ուժին. նրանք կարողանում են հպարտ կանգնել այդ ողբերգության դեմ: Մենք բախտավոր ենք, որ շատ ու շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեր ափեր:

Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ դեմ առ դեմ կանգնել իրենց արյունոտ պատմությանը: Այսօր մեր բոլորի պարտքն է հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհված անձանց համար և փորձել սատար կանգնել թույլ ու խոցելի էթնիկ խմբերին, որ խուսափենք այլևս նման հանցագործությունից: