կարևոր
1416 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 23:11

Ուկրաինայի պատգամավորները տեսաուղերձով են հանդես եկել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ուկրաինայի պատգամավորները տեսաուղերձով են հանդես եկել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներն ապրիլի 24-ին ֆլեշմոբ են սկսել և տեսաուղերձ են ձայնագրել ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում է տեղադրել Գլխավոր Ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան, ով նաև «Ուկրաինան հիշում է» խորագրով ֆլեշմոբի հեղինակն է։

Ուղերձի սկզբում Վոլոդինան հիշեցնում է, որ ապրիլի 24-ը ցավի ու վշտի օր է, այն օրը, երբ ողջ աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանության զոհերին։ Տեսանյութում 24 ժողովրդական պատգամավոր միանում է երկրի տարբեր կետերից և ընդգծում՝ Ուկրաինան հիշում է։

Վոլոդինան ասել է, որ, այսպիսով, ժողովրդի կողմից ընտրվածները հայտնել են իրենց սոլիդարությունը հայ ազգին։

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ․ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։