կարևոր
1001 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-24 18:08

Հաղարծին համալիրի ճանապարհին տասը մետրանոց 2 ծառեր են ընկել ու փակել երթևեկելի գոտին

Հաղարծին համալիրի ճանապարհին տասը մետրանոց 2 ծառեր են ընկել ու փակել երթևեկելի գոտին

Ապրիլի 24-ին՝ ժամը 11:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ավտոճանապարհը փակվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին, պոկվել և ավտոճանապարհի երթևեկելի հատվածում են հայտնվել 2 ծառ (մոտ 10 մ երկարությամբ և 40-70 սմ տրամաչափով), ինչի հետևանքով ավտոճանապարհը փակվել է:

Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

1

1

1

1