կարևոր
1740 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 18:14

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 5 849-ով. մահացել է 60 մարդ

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 5 849-ով. մահացել է 60 մարդ

ՌԴ-ում նոր կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը վերջին մեկ օրում աճել է 5 849-ով: Այս մասին հայտնում են նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբումից, հաղորդում է ТАСС-ը։

«Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 68 622 դեպք է գրանցվել։ Անցած մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 677 մարդ, ողջ ընթացքում ՝ 5 568: Մեկ օրում կորոնավիրուսով 60 հիվանդ է մահացել։ Մահացածների թիվը հասել է 615-ի»,-նշված Է շտաբի հաղորդագրությունում ։

Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 2 957-ով՝ հասնելով 36 897-ի ։