Today we solemnly remember the 1.5 million innocent souls lost in the #ArmenianGenocide 105 years ago. I was proud to lead efforts in the Senate to pass a bipartisan resolution to commemorate and acknowledge the fact of this genocide. pic.twitter.com/aVc7Vi7Gzz
— Senator Ted Cruz (@SenTedCruz) April 24, 2020
ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Քրուզը մասնավորապես գրել է. «Այսօր մենք հանդիսավորությամբ հիշում ենք 105 տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 մլն անմեղ հոգիներին: Ես հպարտ էի Հայոց ցեղասպանությունը հիշատակող ու ընդունող երկկուսակցական բանաձևն անցկացնելու նպատակով ջանքերը գործադրելու համար»:
2019-ի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Բանաձևը հեղինակել էին Բոբ Մենենդեսը և Թեդ Քրուզը: Այն հաջորդել էր Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձի ընդունմանը: Դրանից առաջ բանաձևը Սենատի օրակարգ բերելը 3 անգամ արգելափակվել էր մի քանի սենատորների վետոյի իրավունքով: Այս բանաձևը միաձայն ընդունելուց հետո երկու կուսակցությունների 100 սենատորները հաստատել են, որ ԱՄՆ քաղաքականությունը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը և մերժի այս ողբերգության ճշմարտությունը հերքելու ջանքերը: Թրամփի վարչակազմը սակայն դեռ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: