Դոնի հայ երիտասարդական միությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ է պատրաստել: Այն պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատճառով բաժանված հայ ընտանիքի մասին, որի անդամներն աշխարհով մեկ դեգերելուց հետո վերամիավորվում են՝ իրենց ժողովրդի պատմությունը փոխանցելով սերունդներին:
Միության ղեկավար Գևորգ Գրիգորյանը նշել է, որ «Ինստագրամ»-ում ֆիլմն ավելի քան 140 հազար դիտում ունի:
«Գուցե շատերը նայեն այս ֆիլմն ու ասեն, որ սա ընդամենը փոքրիկ հոլովակ է, բայց մենք շեշտում ենք, որ սա կոչ է: Ցանկանում ենք աշխարհին ևս մեկ անգամ ասել, որ հիշում ենք և պահանջում»,-ընդգծեց նա՝ դատապարտելով ցեղասպանությունը: