կարևոր
1184 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 16:59

Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ խոնարհեցին Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Արարողությանը մասնակցեցին նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանն ու դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ Արմեն Լալայանը։

Ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։