15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ: Այն մատուցել է Դամասկոսի Հայոց առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանը:
Սիրիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ պատարագին մասնակցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:
Սիրիայի խորհրդարանը ընթացիկ տարվա փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Խորհրդարանի նիստի օրակարգում ներառված էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը: