«Բարև: Ես հայ եմ: Եվ ես երեք հազար տարեկան եմ»
Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը YouTube-ի իր ալիքում ներկայացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված տեսանյութ։
«Թույլ տվեք ներկայացնել ինձ! Ես հայ եմ։ Եվ ես երեք հազար տարեկան եմ։ «Հայաստան»- այսպես է կոչվում այն տունը, որտեղ ես ապրում եմ։ Տարբեր պատմական ժամանակաշրջաններում հարևաններն ու օտարներն իմ տունը տարբեր կերպ էին անվանում՝ Ուրարտու, Արմանին, Միննի, Բիայնա, Այասա, Նաիրի, Հայք, Հայաստան։ Իմ երկրի լեռնային բարձունքներից մեկում՝ Արարատ լեռան վրա, Նոյը հանգրվանեց իր նավը՝ այդ մարդկությանը տալով երկրորդ շանսը..․»- կից գրել է նա։