կարևոր
2190 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-24 17:16

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը ձերբակալվել է․ պաշտպանը բողոք է ներկայացրել

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը ձերբակալվել է․ պաշտպանը բողոք է ներկայացրել

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է։

Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը նշել է, որ իր պաշտպանյալի ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։

Պաշտպանը չի ցանկացել նշել, թե ինչ արարք կատարելու կասկածանքով է Առուստամյանը ձերբակալվել։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Առուստամյանի ձերբակալումը կապված է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ։