կարևոր
1275 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 16:17

Ծնկի ենք գալիս անմեղ զոհերի առաջ. Էլենի Թեոխարիուս

Ծնկի ենք գալիս անմեղ զոհերի առաջ. Էլենի Թեոխարիուս

Եվրախորհրդարանի՝ Կիպրոսը ներկայացնող պատգամավոր (2009-2019) Էլենի Թեոխարիուսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Թեոխարիուսը, մասնավորապես, գրել է, որ մեծարում և հարգում է հայ եղբայրներին, որոնք սպանվել են Փոքր Ասիայում մուսուլմանների ամբոխի կողմից: «Ծնկի ենք գալիս անմեղ մարդկանց, կանանց, երեխաների, տարեցների, անպաշտպան և անզեն զոհերի առաջ»,-նշել է նա:

Էլենի Թեոխարիուսը նաև այցելել է Արցախ։ Ադրբեջանն ի թիվս Արցախ այցելած Եվրախորհրդարանի մյուս անդամներիհետախուզում էր հայտարարել նաև Թեոխարիուսի նկատմամբ:

Կիպրոսը դատապարտել և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: