28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 610 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Ապրիլի 21-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 278 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 83 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 41 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 154 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 22-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 187 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 57 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 23-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 24-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 145 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 50 տրանսպորտային միջոց։
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 75 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 20 տրանսպորտային միջոց»։