կարևոր
1076 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-24 15:28

Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին և մեծարում նրանց․ Նիկոս Անաստասիադիս

Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին և մեծարում նրանց․ Նիկոս Անաստասիադիս

Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-ամյակը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից։ Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին և մեծարում նրանց՝ աջակցելով միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին»:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ․ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։ 

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատը 1975 թվականի օգոստոսի 24-ին ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, իսկ 1982 թ. ապրիլի 29-ին՝ ընդունել է ցեղասպանությունը դատապարտող որոշում։