Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում են Yesh Atid կուսակցության գրասենյակից:
Լապիդը թեմայի շուրջ գրառում է արել նաև «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մենք Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ենք առաջարկել։ Դա մեր բարոյական պարտքն է որպես հրեաներ»,-նշել է նա:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: 2020-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: